Ռուսական լիզինգային պետական ընկերությունը եւ Չինաստանի Առեւտրաարդյունաբերական բանկը լիզինգային համաձայնագիր են ստորագրել` երեք «Բոինգ 777» օդանավ ձեռք բերելու վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ-ը:

Ըստ աղբյուրի` օդանավերը մատակարարվելու են ռուսական «Աերոֆլոտին»:

Աղբյուրը նշում է, որ սա Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ օդանավերի մատակարարման վերաբերյալ առաջին գործարքը չէ. 2013 թ. չինական ICBC Financial Leasing Co. ընկերությունը ֆինանսավորել էր «Աերոֆլոտին» լիզինգով հինգ Airbus A321 օդանավի մատակարարումը: