Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 13-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Վահագն» առողջարանի մոտակայքում ավտոմեքենան թեքվել է. առկա է կողաշրջվելու վտանգ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Շեվրոլե Նիվա» մակնիշի 30 ՍԼ 031 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ թեքվել. առկա է կողաշրջվելու վտանգ:
Հրշեջ-փրկարարներն ուղել են ավտոմեքենան եւ դուրս բերել երթեւեկելի հատված:





























