Հոկտեմբերի 11-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկվել 43-ամյա Մնացական Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 18-ից ՌԴ Ռոստովի մարզի Պատիժների իրականացման դաշնային վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:




























