Հոկտեմբերի 13-ին ամերիկյան երկու նավ` «Մաունթ Ուիթնին» եւ հրթիռակիր «Կոուլը», Սեւ ծով են մտել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
«Սեւ ծովում նավերի ներկայությունը վկայությունն է այն բանի, որ ԱՄՆ-ն հավատարիմ է գործընկերային կապերի եւ ԱՄՆ, ՆԱՏՕ եւ Սեւ ծովի երկրների տարածաշրջանային գործընկերների միջեւ համատեղ օպերատիվ հնարավորությունների ամրապնդման նպատակներին», - մեջբերում է թերթը ԱՄՆ Վեցերորդ նավատորմի հրամանատարի կայքում հրապարակված հաղորդագրությունը:
Սեպտեմբերի սկզբին, հիշեցնում է թերթը, ՆԱՏՕ-ն իր նավերն էր ուղարկել Սեւ ծով` Ուկրաինայում իրավիճակի լարվածության հետեւանքով: Այժմ այնտեղ ուկրաինացի զինվորականները եւ նրանց ամերիկացի գործընկերները ցամաքային զորավարժություններ են անցկացնում:





























