Նոյեմբերյան քաղաքի «Շլորկուտ» կոչվող հանդամասում, հոկտեմբերի 12-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՈՒԱԶ» մակնիշի մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից եւ գլորվել ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























