«Բարգավաճ Հայաստան» խմբակցության գերակշիռ մասը ներկա է եղել հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով մեր հարցին, թե ինչ է սպասվում նրանց, ովքեր ներկա չեն եղել հանրահավաքին:
Պատգամավորն ասաց, որ հատուկ մոնիթորինգ չեն արել, խմբակցության գերակշիռ մեծամասնությունը ներկա էր, իսկ ովքեր չեն եկել, ունեցել են հարգելի պատճառներ: «Վստահեցնում եմ, որ ով չի եկել, որեւէ հատուկ պատճառ չի ունեցել չգալու: Ընդամենը 3-4 հոգի չեն եղել, մի մասը հանրապետությունում չեն եղել, ինչպես օրինակ՝ պարոն Օսկանյանը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ NEWS.am-ի տեղեկություններով՝ հանրահավաքին չեն մասնակցել ԲՀԿ գործարար պատգամավորներից մի քանիսը, ինչպես օրինակ՝ Գրիգորի Մարգարյանին, Կարո Կարապետյանին, Հարություն Ղարագյոզյանին եւ այլք:





























