ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ, արդարադատության փոխգնդապետ Թաթուլ Շուշանյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Շուշանյանն ազատվել է ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրամանով:





























