Մադագասկարի նախկին նախագահ Մարկ Ռավալումանանան կալանավորվել է: Այդ մասին գրում է Gazeta.ru-ն:
Աղբյուրի տվյալներով՝ աֆրիկյան պետության նախկին ղեկավար կալանավորվել է ՀԱՀ-ից վերադառնալուց հետո:
Կալանքի պատճառը Ռավալումանանայի չծրագրված ուղերձն է իր կողմնակիցներին:
Ռավալումանանան հրաժարական էր տվել 2009թ. սկզբում, ռազմական հեղաշրջման արդյունքում եւ մի քանի տարի շարունակ արտաքսված է եղել Հարավային Աֆրիկա: Դատարանը նախկին նախագահին հեռակա կարգով դատապարտել էր 4 տարվա ազատազրկման կոռուպցիայի մեղադրանքով:





























