13-ամյա դպրոցականը Կրասնոյարսկի երկրամասի Ստեպնոյ գյուղից հղիացել է 20-ամյա երիտասարդից, ում հետ միասին ապրում է արդեն 2 տարի: Այդ մասին գրում է «LifeNews»-ը:
Վաղ ծննդաբերությունը, ինչպես նշում են բժիշկները, կարող են մեծ վնաս հասցնել երիտասարդ մոր առողջությանը: Բժիշկները նույնիսկ պնդում են արհեստական դադարեցնել հղիությունը: «Իհարկե, բարդություններ կառաջանան, չէ որ նա դեռ 13 տարեկան է եւ արդեն պատրաստվում է մայրանալ»,- մեկնաբանում է մանկաբարձ ու գինեկոլոգ Ելենա Ցարյուկը:
Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, բժիշկների դեմ է այն փաստը, որ աղջիկը շատ ուշ է հասկացել իր «իրավիճակը»: Ոչ այդքան վաղ նա դիմել է բժիշկների «թուլության» պատճառով եւ զարմացել է, երբ տեղեկացել է, որ արդեն 16 շաբաթական հղի է: Միեւնույն ժամանակ 20-ամյա ընկերոջը քրեական պատասխանատվություն է սպառնում անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար, չնայած նրան, որ աղջկա մայրը թույլ է տվել միասին ապրել եւ կատարվածի մեջ որեւէ տարօրինակ բան չի տեսնում:





























