Մոսկվա-Կազան երկաթուղարային մայրուղու նախագծումը կմեկնարկի արդեն 2014թ.-ին: Այդ մասին գրում է Gazeta.ru-ն՝ մեջբերելով «Ռուսական երկաթուղիների» ղեկավար Վլադիմիր Յակունինին:
Աղբյուրը նշում է, որ նախագծումը կսկսվի, եթե Ռուսաստանն ու Չինաստանը պետական երաշիքների պայմաններով ներդրումների տրամադրման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերեն:
Մոսկվայից Կազան բարձր արագության մայրուղին հեռանկարում կարող է շարունակվել մինչեւ Եկատերինբուրգ: Պետական ներդրումները կկազմեն մոտ 380 մլր ռուբլի:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 13-ին ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ վերջինիս չինացի գործընկերոջ՝ ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեզյանի միջեւ հանդիպում է տեղի ունեցել:





























