Բրիտանական «The Independent» թերթը «Կատալոնիային ընտրություն ազատություն տվեք» վերնագիրը կրող մանիֆեսթ է հրապարակել:

Հոդվածի հեղինակերն են «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլան, հայտնի օպերային երգիչ Խոսե Կարերասը, Նյու-Յորքում Սլոանի եւ Քեթերինգի անվան քաղցկեղի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ջոն Մասագեն, կատալոնացի երաժիշտ Ժոզե Սավալը, Կոլումբիայի եւ Հարվարդի համալսարանների տնտեսագիտության պրոֆեսորներ Խավիեր Սալ-ի-Մարտինն ու Փոլ Անթրասն են, գրում է  «El Pais»-ը:

«Մենք՝ կատալոնցիներս, մեր կառավարության հետ միասին ցանկանում ենք քվեարակել՝ թե ինչպիսի հարաբերություններ ենք ցանկանում կառուցել Իսպանիայի հետ ապագայում», - ասվում է մանիֆեսթում:

Նրանց խոսքով՝ հենց այդ նպատակով էլ ընտրվել է նոյեմբերի 9-ը:

 «Այստեղ խնդիրը առանձնանալու կամ անկախության մեջ չէ, այլ արժանապատվության եւ ժողովրդավարության: Մենք կատալոնացիներ ենք, եւ կհարգենք մեծամասնության կամքը: Այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Շոտլանդիայում», - նշվում է մանիֆեսթում:

Հիշեցնենք, որ Իսպանիայի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 29-ին Կատալոնիայում հարցումների եւ հանրաքվեի անցկացման մասին օրենքի գործողության դադարեցման մասին որոշում էր ընդունել: