Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 13-ին, ժամը 22.21-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 8 եւ թիվ 10 շենքերի հարեւանությամբ կայանված ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, «Նիսսան» մակնիշի 13 OL 001 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել էլ.սյանը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Ս.-ն (ծնվ. 1974 թ.), ուղեւորներ Կ. Ա.-ն (ծնվ. 1985 թ.) եւ Մ. Թ.-ն տեղափողվել են Մարտունի քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենան:





























