Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 13-ին, ժամը 23.26-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում` եկեղեցու մոտակայքում, վթար է եղել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Նիսսան» մակնիշի 34 OV 086 պ/հ եւ «Օպել» մակնիշի 51 LL 001 պ/հ ավտոմեքենաները: Ա. Ն.-ն (ծնվ. 1963 թ.) տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ դադարեցրել գազի արտահոսքը:





























