ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին բանակցություններ կվարի ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ, գրում է «Ռոսբալտը»: Փարիզում Լավրովը մտադիր է հանդիպել նաեւ ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսի հետ:

ՌԴ եւ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներն ավելի վաղ հանդիպել էին ՄԱԿ-ի ԳԱ-ի շրջանակում, իսկ հոկտեմբերի 3 –ին հեռախոսազրույց ունեցել, որի ընթացքում Լավրովն ընդգծել էր Ուկրաինայում Մինսկի հանդիպման ժամանակ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածության պահպանման կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Քերին էլ մտահոգություն էր հայտնել Ուկրաինայի արեւելքում բռնությունների աճի կապակցությամբ: