Բաքվում Անդրեյ Մակարեւիչի «Կրեոլյան տանգո երգչախմբի» համերգը չեղյալ է հայտարարվել:
Համերգի չեղարկումը արտիստը բացատրում է յուրովի. «Տեղական իշխանությունները վախեցան հնարավոր «ուկրաինամետ ելույթներից», ֆեյսբուքի իր էջում գրառել է Մակարեւիչը, հաղորդում է tvrain.ru-ն:
«Զառամախտը ամրապդվում է: Բաքու քաղաքը չեղարկել է «Կրեոլյան տանգո երգչախմբի» համերգը՝ պատճառաբանությամբ, որ այն կարող «ուկրաինամետ ելույթների» առիթ տալ», - պատմել է երաժիշտը:
Մակարեւիչի խոսքով՝ խմբի ելույթները «ոչ մի տեսակի «ուկրաինամետ ելույթներ» չառաջացրին ոչ Ռուսաստանում, ոչ Բելառուսում, ոչ Լատվիայում, ոչ Մոլդովայում եւ ոչ էլ Ամերիկկայում»:
«Դե ինչ, պարոնայք բաքվեցիներ, ինքներդ ներողություն խնդրեք տոմսերը գնած հանդիսատեսից եւ աշխատեք չստել նրանց: Ես ձեր ներողությունները չեմ ընդունում», - եզրափակել է երաժիշտը:





























