Մեքսիկայի Հերերո նահանգում մոտ 800 ուսանողներ եւ դասախոսներ ներխուժել են կառավարական շենքերի տարածք եւ այրել դրանցից մեկը, գրում է ՏԱՍՍ-ը:
Ուսանողները իշխանություններից պահանջել են տեղեկություն իրենց 40-ից ավելի կորած ընկերների մասին, որոնք 2014թ. սեպտեմբերին մասնակցել էին ոստիկանության հետ բախումներին:
Դեպքի վայրում հրշեջների հաշվարկներն են աշխատում: Տուժածների մասին պաշտոնական տեղեկություններ չեն ստացվել: Չհաստատված տվյալներով՝ վիրավորներ կան ցուցարարների եւ իրավապահների շարքերում: Ակցիայի մասնակիցներն արդեն լքել են վարչական համալիրը, այնտեղ այժմ կարգուկանոն են ապահովում ոստիկանները:
Նշենք, Մեքսիկայում շարունակվում է առանձնակի հանդուգն հանցագործության քննությունը, երբ գանգստերները ոստիկանների հետ առեւանգել եւ գնդակահարել էին մի քանի տասնյակ ուսանողների, որոնք դեմ էին կրթական բարեփոխումներին:





























