Ռուսաստանի կողմից Բաքվին մատակարարված զենքի ընդհանուր արժեքը տարեվերջին կարող է կազմել շուրջ 5 մլրդ դոլար, գրում է «Կոմերսանտը»:

Ադրբեջանը, ըստ աղբյուրի, հետաքրքրություն է ցուցաբերում նաեւ  «Բալ-Է» ափային հրթիռային համալիրի ձեռքբերման հանդեպ, որն այժմ շահագործվում է Իզբերբաշում ՌԴ ՌԾՈՒ-ի նավատորմի կողմից:

Թերթը հիշեցնում է, որ հոկտեմբերի 13-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ պաշտպանության նախարար  Զաքիր Հասանովի հետ: Շոյգուի այցը պետք է ամրագրեր Մերձկասպյան պետությունների գագաթաժողովի արդյունքները, նաեւ հարթեր ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար բացասական՝ ԵՏՄ-ին Հայաստանի սերտացման ազդեցությունը:

Հասանովն ու Շոյգուն, ըստ աղբյուրի, պայմանավորվել են 2015թ, մի շարք ռազմածովային զորավարժություններ անցկացնելու մասին, որոնց նպատակը կդառնա ծովում տնտեսական գործունեության իրականացման անվտանգությունը: Բացի այդ, նախարարները 2015թ. երկու գերատեսչությունների փոխգործակցության ծրագիր են ստորագրել: