Երիտասարդ աղջկա՝ իրեն բռնաբարելու մասին ոստիկանությունում տված հայտարարության դեպքով քրեական գործ չի հարուցվի: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այժմ նյութեր են նախապատրաստվում, բայց քրեական գործ չի հարուցվի, քանի որ աղջիկըը պաշտոնապես հրաժարվել է դատաբժշկական փորձաքննություն անցնելուց: Նա հայտնել է, թե ինքը այդ տղայի հետ պետք է ամուսնանա եւ այլն: Առեւանգելու եւ բռնաբարելու հաղորդման վերաբերյալ քրեական գործ հաստատ չի հարուցվի, բայց չի բացառվում, որ սուտ մատնության մեղադրանքով գործ հարուցվի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանությունում հետաքննություն է կատարվում երիտասարդ աղջկա հայտարարության հիման վրա: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնեցին, որ աղջիկը դիմել է ոստիկանություն եւ հայտարարել, որ իրեն առեւանգել են եւ բռնաբարել: Նա պատմել էր, թե թաշկինակը դրել են իր բերանին, ուշագնաց է եղել: Դեպքի առթիվ հետաքննություն էր կատարվում:




























