«Տաշիր» ընկերությունների խումբը ավարտին կհացնի 19,6 հազար քմ մակերեսով Օլեգ Տաբակովի մոսկովյան թատրոնի բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բազմաֆունկցիոնալ համալիրը կառուցվում է 2007թ.-ից, իսկ 2014թ. սեպտեմբերից համալիրի բոլոր բաղադրիչների կառուցումը ավարտին կհասցնի «Տաշիրը»:
Համալիրը ներառում է բուն Օլեգ Տաբակովի թատրոնը՝ 368 հանդիսատես տեղավորող թատերասրահով, վարչատեխնիկական շենքը, ինչպես նաեւ 267 ավտոմեքենաների համար նախատեսված ավտոկայանատեղի:
«Տաշիր» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999թ.: Ընկերության սեփականատերը հայկական ծագմամբ ռուս բիզնեսմեն Սամվել Կարապետյանն է:



























