Ուկրաինայի ճգնաժամը կարող է կարգավորվել միայն հրադադարի մասին համաձայնությունների միջոցով, գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
«Այսօր կրկին բաց է ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հնարավորությունների պատուհանը: Նախագահներ Պորոշենկոյի եւ Պուտինի նախաձեռնությամբ ձեռքբերված հրադադարի մասին պայմանավորվածությունների հիման վրա համաձայնեցվում եւ իրացվում են գործնական քայլեր: Խնդիրն այստեղ այլ է՝ կհաջողվի՞, արդյոք, ուկրաինական հակամարտ կողմերին այդ ճանապարհով հասնել ամուր խաղաղության, թե՞ նրանց կխանգարեն Ուկրաինայի ժողովրդի ողբերգությունից օգտվելու ձգտմումը, փորձելով Ռուսաստանին իր տեղը ցույց տալ», - հայտարարել է Լավրովը:
Ավելի վաղ նախարարը նշել էր, որ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված Միսնկի պայմանավորվածություններում դրական միտում է նկատվում:




























