Ուկրաինայի խորհրդարանը երկրի պաշտպանության նախարար է նշանակել Ստեպան Պոլտորակին, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գերագույն ռադան մեկ այլ քվեարկությամբ սատարել է պաշտպանության նախարարի պաշտոնից Վալերի Գելետեյի հեռացումը:
Պոլտորակը Ուկրաինայի ժողովրդին հավատարմության երդում է տվել՝ նշելով, որ հստակ գիտակցում է այդ պաշտոնում իր անելիքները: «Ուկրաինան խաղաղության կարիք ունի: Իսկ խաղաղության երաշխիքը ժամանակակից, լավ նախապատրաստված եւ լավ հագեցած Ուկրաինայի զինված ուժերը պետք է լինեն», - աղբյուրը մեջբերում է նոր նախարարին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հոկտեմբերի 12-ին պաշտոնից հեռացրել էր պաշտպանության նախարար Վալերի Գելետեյին:




























