Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 1981 թ. ծնված Հրայր Հ.-ի տանը, որտեղից հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակի պահունակ` 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, եւ 5.6 մմ տրամաչափի 50 փամփուշտ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է նախաքննություն:




























