Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը Ադրբեջանի իշխանությունների կոչ է արել ազատ արձակել բանտարկության մեջ գտնվող ընդդիմադիր Ւլգար Մամեդովին:
«Դատարանը մերժել է կառավարությանը բողոքը, ինչը նշանակում է, որ դատարանի որոշումն անբեկանելի է: Ուստի ես կոչ եմ անում իշխանություններին արագորեն իրագործել դատարանի վճիռը եւ ազատ արձակել պարոն Մամեդովին», - հայտարարել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը:
Նշենք, որ ընդդիմադիր Իլգար Մամեդովը կալանավորվել էր 2013թ. հունվարի 23-24-ին՝ Իսմայլիում անկարգությունների կազմակերպման մեղադրանքով: Նույն տարվա մարտին Մամեդովը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:
Ավելի վաղ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ էր կայացրել, ըստ որի՝ Ադրբեջանի Մամեդովին 22 հազար եվրո պետք է վճարի:




























