Ադրբեջանական կողմը կրկին ակտիվացել է՝ հաճախակիացնելով Հայաստանի հետ սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:
Ադրբեջանական կողմից հաճախակի կրակոցների մասին տեղեկությունները հաստատել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննսիյանը:
Այսպես, հոկտեմբերի 14-ի վաղ առավոտից հակառակորդը մի քանի կրակոցներ է արձակել Չինարի գյուղի ուղղությամբ: Մի քանի օր առաջ կրակոցներ էին հնչում Այգեպար գյուղի ուղղությամբ:
Հոկտեմբերի վերջին Փարիզում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաշեմին նման ակտիվացումը հաստատում է այն փաստը, որ ադրբեջանական կողմը բարձր մակարդակով հանդիպումների նախօրեին մշտապես փորձում է հասնել իրավիճակի սրացման՝ ոչ մի տեսակի փոխզիջման չգնալու նպատակով:




























