Վոլգոգրադում 34-ամյա Նատալյա Մասլովան ցած է նետվել իր բնակարանի պատուհանից, գրում է LifeNews-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:
Կինը, ըստ աղբյուրի, հղիության հինգերորդ ամսում էր գտնվում: Ընկնելու հետեւանքով նա որովայնի բութ վնասվածք է ստացել եւ տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք:
Աղբյուրը հայտնում է, որ կինն ամենայն հավանականությամբ թմրանյութի ազդեցության տակ է եղել: Բժիշկները պայքարում են Նատալյա Մասլովայի եւ երեխայի կյանքը փրկելու համար:




























