2014թ. երեք եռամսայկների ընթացքում անշարժ գույքի հետ կապված գործարքների ամբողջական ծավալը ավելացել է մոտ ¼-ով ՝ կազմելով 463 մլրդ դոլար: Այդ մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով JLL միջազգային խորհրդատվական ընկերության տվյալները:
Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով, գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 378 մլրդ դոլար:
Անշարժ գույքի համաշխարհային շուկայում երրորդ եռամսյակում ուղղակի ներդրումները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ավելացել են 13%-ով: Ցուցանիշը հասել է 165 մլրդ դոլարի նշագծին, ինչը 4%-ով բարձր է ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակի մակարդակից:
Ակտիվության զգալի աճ է արձանագրվել ԱՄՆ-ում, Բրազիլիայում եւ Մեքսիկայում:




























