Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 14-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի թիվ 5 տան տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.01-ին, մարվել՝ 13.27-ին: Այրվել է Վ. Մ.-ին պատկանող տան տանիքը՝ 60 ք.մ եւ առաստաղը՝ 30 ք.մ:




























