Պարբերականը հիշեցնում է, որ Standard & Poor (S&P) վարկանշային գործակալությունը Ֆինլանդիայի վարկանիշը АА+-ից նվազեցրել է մինչեւ ААА: 2014թ. ապրիլին ավարտվեց ամերիկյան Microsoft-ի կողմից Nokia բջջային ստորաբաժանման կլանման գործընթացը: Վերջին մի քանի տարիների ընթացքում ֆիննական ընկերությունը Apple եւ Samsung արտադրողների հայտվելու պատճառով կորցրեց շուկայի զգալի մասը:

Ֆինլանդիան Եվրոպայում թղթի խոշորագույն արտադրողն է: Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում աշխարհում տվյալ ապրանքի մատակարարումները զգալի անկում են ապրում, քանի որ պլանշետային համակարգիչները եւ էլեկտրոնային գրքերը դարձել են ավանդական տպագրական արդյունաբերության ուղղակի մրցակիցները:

Ֆինլանդիայի վարչապետը համոզված է, որ եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, եւ անտառային արդյունաբերության ոլորտներում ընկերությունը կվերադարձնի իր երբեմնի դիրքերը: «Անտառային հատվածը կվերածնվի բիոէներգետիկայի եւ մոտ ոլորտների հաշվին, իսկ Nokia-ն կհայնտվի ցանցային սարքավորումների ոլորտում»: