Քալիֆորնիական Գլենդել քաղաքում հայկական ծագմամբ 29-ամյա տղամարդ է կալանավորվել, ով բռնվել է բնակարան ներխուժելու փորձի ժամանակ:
«Glendale News-Press»-ը գրում է, որ Գլենդելի 31-ամյա բնակիչը բռնել է Արին Ղազարյանին, երբ վերջինս հանել է երկրորդ հարկում գտնվող նրա բնակարանի պատուհանի վանդակացանցը եւ փորձել ներթափանցել բնակարան: Բնակարանի տերը նկատել է Ղազարյանին եւ բղավել, որպեսզի ինչ-որ մեկը ոստիկանություն կանչի: Կասկածյալը աղաչել է չանել նման բան, քանի որ նա «խնդիրներ ունեցող թմրամոլ է»:
Աղմուկից անհանգստացած հարեւանը ոստիկանություն է կանչել: Ղազարյանը կալանավորվել է եւ 50 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակվել:




























