Ուկրաինայում տեղի ունեցող գլխավոր ողբերգությունը ռուս եւ ուկրաինացի ժողովուրդների օտարացումն է, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը հոկտեմբերի 14-ին ելույթ է ունեցել Մարդու իրավունքների խորհրդի նիստում:
«Ամենամեծ ողբերգությունը, որը կատարվում է մեր աչքի առաջ, ռուս եւ ուկրաինացի ժողովուրդների օտարացումն է: Սա ամենամեծ ողբերգությունն է: Եվ, իհարկե, այսօր առկա բոլոր խնդիրներից պետք է ճանապարհ գտնել՝ այս վիճակը հաղթահարելու համար», - նախագահ Պուտինի խոսքերն է մեջբերում աղբյուրը:




























