Ուկրաինան ռուսական ներմուծման նկատմամբ առեւտրային սահմանափակումներ մտցնելու առաջարկություններ է պատրաստել, որոնք ուժի մեջ կմտնեն ՌԴ-ի կողմից պատժամիջոցների ներդրման դեպքում: Այդ մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ մեջբերելով երկրի տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարի պաշտոնակատար Վալերի Պյատնիցկուն:

«Մեր հաշվարկներով, Ռուսաստանի կողմից մեր նկատմամբ հնարավոր առեւտրային սահմանափակումները ընդգրկում են մոտ 3.5 մլրդ դոլար ծավալով ապրանքաշրջանառություն: Ուստի մենք պատրաստել ենք մեր պատասխան քայլերը: Գումարը մի փոքր քիչ է՝ 2.5 մլրդ դոլար, - հայտարարել է նախարարի պաշտոնակատարը:

Ինչպես նշում է աղբյուրը, Ռուսաստանի կողմից առեւտրային սահմանափակումներ մտցնելու դեպքում առավել վնասներ կկրի ուկրաինական ագրարային բիզնեսը:

«Միեւնույն ժամանակ, մեր կողմից ագրարային ոլորտի արգելքը գործնականում չի հարվածի Ռուսաստանին: Սննդային ոլորտում Ռուսաստան ներմուծման ամենամեծ հոդվածը սուրճն ու թեյն են», - նշել է նա:

«Սահմանափակումներ մտցնելու մեր պատրաստակամությունը պետք է հետ կանգնեցնի Ռուսաստանին  պատժամիջոցներ սահմանելուց», - աղբյուրը մեջբերում է նախարարին: