Ռուսաստանը պատժամիջոցներին դեմ արտահայտվող եվրոպական առանձին ընկերությունների համար բացառություն չի անի, հայտնում է «Փրայմը»՝ մեջբերելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, որն այդ մասին հայտարարել էր Մոսկվայում եվրոպական բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Կարծում եմ, որ առանձին ընկերությունների համար բացառություն լինել չի կարող, դուք ավելի լավ է ձեր կառավարություններին դրդեք գնալ ճիշտ ճանապարհով», - ասել է նա:

Լավրովը հիշեցրել է, որ եվրոպական որոշ ընկերություններ արդեն առաջարկել են Մոսկվային սահմանափակող միջոցներ չկիրառել իրենց դեմ, եթե իրենք հրաժարվեն հետեւել ԵՄ պատժամիջոցներին:  «Ես գիտեմ, որ նման գաղափարներ հայտնում են Իտալիայում», - Լավրովի խոսքերն է մեջբերում գործակալությունը: