Եռյակի առաջնորդների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին այս պահին որեւէ տեղեկատվություն չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Նա նշեց, որ այս պահին նման հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվություն չկա: «Բայց պարոն Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, որ այդ մակարդակով հանդիպումների մեջ որեւէ խնդիր չի տեսնում»,-ասաց նա:

Նշենք, որ հոկտեմբերի 24-ին եռյակի հերթական հանրահավաքն է: