Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Ֆրանսիայի նրա գործընկեր Լորան Ֆաբիուսի՝ Փարիզում անցկացվող բանակցություններն ավարտվել են: Այս մասին գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Օռլովը:
Հանդիպումն ավելի քան մեկ ժամ է տեւել: Լավրովն ու Ֆաբիուսը ծրագրել են կարծիքներ փոխանակել հարցերի լայն շրջանակի շուրջ՝ ներառյալ ռուս-ֆրանսիական երկկողմ հարաբերություններն ու միջազգային քաղաքականության արդիական հարցերը, ինչպես նաեւ ուկրաինական ճգնաժամն ու Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում Լավրովը հանդիպել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Նրանց զրույցն ավելի քան երեք ժամ է տեւել:




























