«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ռուսական «Ռեգնում» հայտնի լրատվական գործակալությունը պատրաստվում է փոխել հայաստանյան գրասենյակի ողջ խմբագրակազմը՝ գլխավոր խմբագրից մինչեւ շարքային թղթակից։ Բանն այն է, որ գործակալության ռուսաստանյան նախկին գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը վերադարձել է իր նախկին կարգավիճակին, եւ հետեւապես շղթայական ռեակցիայով նույն փոփոխությունները տեղի են ունենալու որոշ երկրների «Ռեգնումի» «դիստիբյուտերներում»։ Նշենք, որ հատկապես Հայաստանում այն բավականին արագ տեղի ունեցավ։ Պատճառները քաղաքական չեն. իրականում փոխվել է «Ռեգնումի» սեփականատերը, եւ Կրեմլի խոսափողը համարվող հայտնի գործակալությունն արդեն պատկանում է «Գազպրոմին»։ Ովքեր կլինեն հայաստանյան գործակալության լրագրողները եւ հատկապես խմբագիրը, առայժմ հայտնի չէ։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ «Ռեգնումի» վերադարձած խմբագիրը պատրաստվում է վերադարձնել նաեւ երեւանյան գրասենյակի պատասխանատու Ռուբեն Գրձելյանին, ով, իդեպ, վերջերս էր հեռացել նույն պաշտոնից՝ Քաղավիացիայում մամուլի պատասխանատուի պաշտոնին անցնելու պատճառով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



























