Հյուսիսային եւ Հարավային Կորեաների գեներալները վերսկսել են ռազմական բանակցությունները՝ երկրների միջեւ դիվանագիտական լարված հարաբերությունները քննարկելու նպատակով, գրում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով տեղի «Ռենհապ» գործակալությունը։

Հիշեցնենք, որ երկրների միջեւ հարաբերությունները  սրվել էին, երբ հոկտեմբերի 7-ին ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի հերթապահ նավերը Դեղին ծովում գնդակոծել էին միմյանց ՝  Հյուսիսային Կորեայի նավի կողմից բաժանարար գիծը խախտելու պատճառով։

Կորեական թերակղզին երկու մասի է բաժանված՝ Հյուսիսային (ԿԺԴՀ) եւ Հարավային  (Կորեայի Հանրապետություն)։ Ռազմական բաժանարար գիծը պաշտոնապես գրանցվել է երկու Կորեաների միջեւ հաշտության համաձայնագրով՝  1953 թ. հուլիսի 27-ին։