Մոսկվայի «Մոսկվա-սիթի» գործարար կենտրոնի տարածքում ութ բանվորներ են ջախջախվել, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով իրավապահների աղբյուրը։
Մեկ մարդ, ըստ աղբյուրի, զոհվել է, յոթը վիրավոր են։
Միջադեպը տեղի է ունեցել ժ. 06:00-ի սահմաններում։ Ըստ նախնական տվյալի՝ վերհան մեխանիզմն ընկել է տասներորդ հարկի բարձրությունից։ Տուժածներին ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց, զոհի մարմինը հայտնաբերել են ոստիկանները։ Ներկայումս պարզվում են միջադեպի պատճառները։




























