Ռուսաստանը 2016թ. Բոբրույսկում (Բելառուսում) ՌՕՈՒ-ի ավիաբազա կստեղծի, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարյովին:

Աղբյուրը նշում է, որ ռուսական օդանավերը  կայանելու են  ռազմական օդանավակայանում, որի համար արդեն պատրաստ է տեխնիկական շենքը: 2017 թ.-ից  ճակատային ավիացիայի եւ ՄիԳ-31 օդանավերի մշտական տեղակայման վայրը կդառնա Յակուտիայի Տիկսի կայանը: «Հաջորդ տարի պարտադիր կարգով սկսվում է  Տիկսի օդանավակայանի վերանորոգումը: 2017 թ.  այնտեղ տեղակայվելու է ճակատային ավիացիայի  եւ ՄիԳ-31 օդանավերի միավորումը: Միգ-31-երը տեղակայվելու են նաեւ Անադիրի օդանավակայանում», - ասել է Բոնդարյովը: