Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների «վերաբեռնավորումը» պատժամիջոցների պայմաններում անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը չեն վերադարձել զրոյական դիրքի:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ մեջբերելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի խոսքերը, ով այդ մասին հայտնել է CNBC հեռուստաալիքի եթերում:
«Որոշ ժամանակ անց պատժամիջոցները կվերացվեն եւ ուղղակի չեն լինի, բայց կասկած չկա, որ դրանք վնաս են հասցրել մեր հարաբերություններին: Երբ միջազգային հարաբերությունների հիմքերը զոհաբերվում են ամեն տեսակի սահմանափակումներին՝ ցույց տալու համար, թե մենք ինչքան զիլ ենք եւ եթե ինչ-որ բան լինի, կպատժենք, սա ինձ միանգամայն ապակառուցողական, անգամ կասեի՝ հիմար դիրքորոշում է թվում», - նշել է Մեդվեդեւը:
Աղբյուրը գրում է, որ Ռուսաստանի վարչապետը «ուղեղի խանգարում է» անվանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այն հայտարարությունը, թե մարդկության առաջ ծառացած լուրջ սպառնալիքներից մեկը Ռուսաստանն է եւ հետո միայն «Իսլամական պետությունը»: ԱՄՆ նախագահն առաջին սպառնալիքն անվանել է Էբոլան: «Ախր ի՞նչ համալրման մասին է այստեղ խոսքը: Պետք է այս ամենից հեռու մնալ, վերադառնալ բնականոն դիրքորոշման, թեկուզ զրոյական դիրքի, եւ հետո արդեն միայն դատողություն անել, թե ինչպես ենք զարգացնելու հարաբերություններն ապագայում», - հայտարարել է Մեդվեդեւը:
Ըստ վարչապետի՝ Մոսկվայի եւ Բեռլինի միջեւ հարաբերություններին եվրոպական պատժամիջոցները ոչ մի վնաս չեն հասցնում, սակայն իրավիճակը շարունակվելու դեպքում բացասական ներուժը կկուտակվի:




























