Մոսկվայի բորսայում ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը կրկին թարմացրել է պատմական առավելագույն ցուցանիշը՝ 41 ռուբլի, հայտնում է rbc-ն:
Հիշեցնենք, 2014 թ. հոկտեմբերի 6-ին պատմության մեջ առաջին անգամ դոլարի փոխարժեքը հատել էր 40 ռուբլու սահմանը: Աղբյուրը նշում է, որ եվրոյի կուրսն այդ պահին կազմել էր 51,847 ռուբլի/եվրո:
«Երեկ Brent տեսակի նավթի գինը փորձել է հատել 87,00 սահմանը՝ մեկ բարելի դիմաց, որը տեսնում ենք արդեն 2,5 տարի: Դեռ էներգակիրների գների շտկման նշաններ չեն դիտվում, նշանակում է, որ ռուբլին էլ կարող է շարունակել կորուստներ կրել», – մեջբերում է թերթը Golden Hills-Կապիտալ ընկերության վերլուծական բաժնի պետ Նատալյա Սամոյլովայի խոսքերը:



























