Լենինգրադում քրեական հեղինակությունների շրջանում խուզարկություններ են անցկացվում՝ հայկական հանցավոր խմբավորման ղեկավար Յուրի Սերգեեւի սպանության փաստով, հայտնում է Rrnews-ը՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ մամուլի ծառայության ղեկավարին:
Խուզարկությունների ընթացքում, ըստ աղբյուրի, քննիչներին հաջողվել է տվյալ գործի որոշ մանրամասներ պարզել, իսկ թե ինչ, առայժմ չի հաղորդվում:
Գործակալությունը հայտնում է, որ օգոստոսի վերջին գտնվել էր քրեական հեղինակություն Յուրի Սերգեեւի գլխատված մարմինը: Սերգեեւը հայտնի էր «Չոռնի» մականվամբ եւ հայկական հանցախմբի ղեկավար էր:
Աշնան սկզբին այս գործով կալանավորվել էր ենթադրյալ մարդասպանը:




























