Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) նկատմամբ Թուրքիայի գործողությունները եւ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Անկարայի դերը պետք է դիտարկել որպես երկու «առանջին հանգամանքներ»: Այդ մասին երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Վաշինգթոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Փսակիի մեկնաբանությունը հետեւել է լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է ԱՄՆ-ն դատարկում այն հագամանքը, որ Թուրքիան գնդակոծել է Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերը այն դեպքում, երբ քրդերը պայքարում են Իսլամական պետության դեմ:
Ընդ որում, Փսակին նշել է, որ նրանք տեղյակ են Թուրքիայի պաշտոնատար անձանց հաղորդագրություններին, ովքեր հայտարարել են, որ ՔԱԿ-ը կրակել է Թուրքիայի օբյեկտների ուղղությամբ: Սակայն, Փսակին նշել է, որ Պետքարտուղարությունը այդ կապակցության հաստատված տեղեկատվություն չունի:
Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է ընդունել վերապատրաստումների ծրագիրն, ինչպես նաեւ որոշ օբյեկտների օգտագործման թույլտվություն է շնորհել: «Որոնք են այդ օբյեկտները, եւ ինչպես դրանք կօգտագործվեն, կորոշվի մոտ ժամանակներս Թուրքիայի հետ նախատեսված քննարկումների ընթացքում», - ընդգծել է Փսակին:




























