Մոսկվան Տոկիոյին առաջարկել է գազատար կառուցել, որը Ռուսաստանի Հեռավոր Արեւելքի հանքահորերը կմիացնի հյուսիսային Ճապոնիայի հետ, գրում է «Ռոսբալտը»:

Ի դեպ, ըստ աղբյուրի, գազատարի շինարարությունը կարող է մի շարք խոչընդոտների հանդիպել, այդ թվում՝ Կուրիլյան վիճահարույց կղզիների հետ կապված, որոնց պատճառով Մոսկվան եւ Տոկիոն պաշտոնական խաղաղ պայմանագիր չեն ստորագրել:

«Ռոսբալտը», վկայակոչելով ճապոնական լրատվամիջոցները, հայտնում է, որ Սախալինի եւ Հոկայդոյի միջեւ գազատարի  շինարարության նախագիծը Ռուսաստանը Ճապոնիային ներկայացրել էր դեռեւս սեպտեմբերին:Ճապոնիայի տնտեսական իշխանությունները հերքել էի լուրը:

Աղբյուրը եզրակացնում է, որ Մոսկվան փորձում է հայացքն ուղղել Ասիայի երկրներին, այդ թվում՝ Ճապոնիային եւ Չինաստանին, ի դեմս որոնց  Արեւելյան Սիբիրի հարուստ հանքահորերից արդյունահանվող էներգակիրների պոտենցիալ  սպառողներ է տեսնում: