Հարավային Կորեայի կենտրոնական բանկը երկրի տնտեսական աճի վատատեսական կանխատեսումներ է արել, իսկ բազային տոկոսադրույքը նվազեցրել է ընդհուպ մինչեւ ռեկորդային նվազագույնի: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Market Watch-ին:
Վերաֆինանսավորման տոկոսադրույթը նվազել է 25 բազիսային կետով՝ տարեկան մինչեւ 2% (մինչեւ հետճգնաժամային մակարդակ):
Ըստ կանխատեսումների՝ 2015թ. Հարավային Կորեայի ՀՆԱ-ն կավելանա 3,9%-ով՝ սպառողական գների 2,4%-անոց աճի պայմաններում:
Ընդ որում, տնտեսագետները թույլ ներքին պահանջարկի պահպանման ֆոնին տոկոսադրույքների հետագա կրճատում են կանխատեսում:




























