Երեւանի Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցի թիվ 20 հասցեի դիմաց, հոկտեմբերի 14-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մոսկվիչ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: