Երեւանի Մուրացանի փողոցի թիվ 113 շենքի մոտ, հոկտեմբերի 14-ին, ժամը 21.20-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























