Երեւանում ինքնասպանության փորձը կանխվել է փրկարարների կողմից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 10.59-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երեւանի Կիեւյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:

39-ամյա Ս. Ա.- ի ինքնասպանության փորձը կանխվել է: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնի ՊՊԾ 1-ին վաշտի հրամանատարը, նախագահի անվտանգության աշխատակիցը եւ շտապօգնության բրիգադ: