Հայ հեղափոխական դաշնակցությունը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մասին կարծիք կհայտնի դրան ծանոթանալուց հետո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ հայեցակարգը նոր է հրապարկվել եւ իրենք բնականաբար չեն հասցրել ծանոթանալ դրան: ՀՅԴ-ին մոտ 8-10 օր է անհրաժեշտ հայեցակարգին ծանոթանալու, քննարկումներ անցկացնելու եւ կարծիք հայտնելու համար:

Հիշեցնենք, որ հրապարակվել է Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: Այն ներկայացվել է նախագահին: