Մոսկվայում օտարեկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց թիվը, որոնք գրանցված են միգրացիոն ծառայություններում, 2014-ի սկզբից ավելացել է մոտ 50 տոկոսով (մոտ մեկ մլ-ով), հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Մոսկվայի տարածաշրջանային անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի  ղեկավար Ալեքսեյ Մայորովին:

«Կարեւոր է, որ 2014-ին կտրուկ ավելացել է այն անձանց թիվը, որոնք որոշել են «դուրս գալ ստվերից» եւ միգրացիոն հաշվառման կանգնել: Աճը տեղի է ունեցել աշխատանքային գործունեության պատենտներ ստանալու, ինչպես նաեւ գործատուների կողմից միգրանտներին քվոտայով աշխատանքի ընդունելու շնորհիվ: Միգրանտների թիվը չի ավելացել, պարզապես ավելացել են իրենց օրինականացրած անձինք»,-ասել է Մայորովը: