Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 15-ին, ժամը 20.06-ին ահազանգ է ստացել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին` Արարատի մարզի Դիմիտրով գյուղի մոտակայքում, վթար է եղել:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 25 ՕԼ 377 (վարորդ՝ 1958 թ. ծնված Մ. Խ.) եւ «Մերսեդես» մակնիշի 22 ZZ 303 (վարորդ՝ 1965 թ. ծնված Գ. Ս.) ավտոմեքենաները:
ՃՏՊ-ի հետեւանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 1962 թ. ծնված Վ. Ղ.-ը տեղում մահացել է:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ Մ. Խ.-ը եւ Գ. Ս.-ը, տուժածներ՝ 1960 թ. ծնված Ի. Օ.-ը, 1992 թ. ծնված Ա. Հ.-ը եւ 1969 թ. ծնված Ի. Ա.-ը տեղափոխվել են Արտաշատի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




























